Ռեջեփ Թայիփ Էրդողան. Գազայի հատվածում ցեղասպանության համար կդիմենք համապատասխան մարմիններին, կհետևենք գործընթացին, արածին պետք է պատասխան տալ
«Գազայի հատվածում ցեղասպանության համար կդիմենք համապատասխան մարմիններին, կհետևենք գործընթացին, արածիմ պետք է պատասխան տալ»,- ուսանողների առջև ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Տեղեկությունը տարածում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
«Ավելի քան 2000 փաստաբանների հետ մենք կդիմենք պատկան մարմիններին՝ ցեղասպանության վերաբերյալ հայցով։ Մենք հետևելու ենք գործընթացին, այն կիսատ չենք թողնելու։ Վճարը պետք է վճարվի»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Իսրայելի հանցագործությունները պետք է հետաքննվեն միջազգային մակարդակով, իսկ ճնշողները՝ պատժվեն։
Էրդողանը խոսել է նաև Գերմանիա կատարած այցի մասին և կոչ է արել Բեռլինին խնդրագիր ներկայացնել պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելու համար։ Էրդողանի խոսքով՝ Իսրայելը ձերբակալել է մինչև 10 հազար պաղեստինցի։
«Գերմանիան քայլ է արել նրանց ազատ արձակման ուղղությամբ, մենք ջանքեր կգործադրենք ՀԱՄԱՍ-ի ձեռքում գտնվող անձանց ազատ արձակելու համար»,- ասել է Էրդողանը։
Թուրք առաջնորդի խոսքով՝ Անկարան փորձում է ապահովել ծանր վիրավորների տեղափոխումը Գազայից Թուրքիա։
Նախագահը նաև նշել է, որ որքան Թուրքիան ուժեղանում է և որքան շատ է պաշտպանում իր շահերը բոլոր ուղղություններով, այնքան մեծանում է նրա նկատմամբ թշնամանքի մակարդակը։