Ռեջեփ Թայիփ Էրդողան - Գազայի հատվածը դարձել է այն վայրը, որտեղ միջազգային կարգը հայտարարեց իր սնանկության մասին
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Գազայի հատվածը դարձել է այն վայրը, որտեղ միջազգային կարգը հայտարարեց իր սնանկության մասին

Գազայի հատվածը դարձել է այն վայրը, որտեղ միջազգային կարգը հայտարարեց իր սնանկության մասին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ Էրդողանի՝ ոչնչացվել է միլիարդավոր մարդկանց հավատը միջազգային համակարգի, արդարադատության ու օրենքի հանդեպ։

«Գազայի հատվածում դաժանաբար սպանվեցին ոչ միայն երեխաներ, կանայք և խաղաղ բնակիչներ, այլև ոչնչացվեց միլիարդավոր մարդկանց հավատը միջազգային համակարգի, արդարադատության և օրենքի նկատմամբ»,- ասել է Էրդողանը։

Ըստ Էրդողանի՝ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, «պատերազմ չէ, այլ ցեղասպանություն իրականացնելու փորձ»։ Նրա խոսքով, արեւմտյան երկրները, որոնք առաջին իսկ օրվանից անվերապահորեն աջակցել են Իսրայելին, «արյունահեղության մասնակիցներ են իրենց կեղծավոր քաղաքականության պատճառով»։

Բացի այդ, ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, Պաղեստինի խնդրի լուծման անփոխարինելի պայման է Պաղեստինի անկախ պետության ստեղծումը, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմում։

«Միջազգային հանրությունը Պաղեստինի ժողովրդին իր պարտքը կվճարի միայն պաղեստինյան պետություն ստեղծելով»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։