Ռեջեփ Թայիփ Էրդողան. Գազան պաղեստանցիների երկիրն է, Ամերիկան պետք է ընդունի այն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի միջուկային զենքի վերաբերյալ առաջարկել է տարածաշրջանի երկրներին միջուկային զինաթափման համաժողով անցկացնել։
Խոսելով Սաուդյան Արաբիայում կայացած «Իսլամական համագործակցության կազմակերպության» և «Արաբական լիգայի» համատեղ գագաթնաժողովի հռչակագրի մասին՝ Էրդողանը նշել է, որ միջոցառումն ունի և՛ մարտավարական, և՛ ռազմավարական մաս, և այդ երկուսը փոխկապակցված են։
«Այժմ անհրաժեշտ է թարմացնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կառույցը։ ՄԱԿ-ում մշտական անդամակցության և վետոյի համակարգը պետք է փոխվի. Աշխարհի ապագան և մարդկանց կյանքը չի կարելի թողնել վետոյի իրավունք ունեցող հինգ երկրների ողորմության տակ: Գազան առաջին հերթին պաղեստինյան ժողովրդի երկիրն է։ Ամերիկան պետք է ընդունի դա»,- ասել է Թուրքիայի նախագահը։