Ռեջեփ Թայիփ Էրդողան. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծն աշխարհի ամենահաջող էներգետիկ նախաձեռնություններից մեկն է
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծն աշխարհի ամենահաջող էներգետիկ նախաձեռնություններից մեկն է

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծն աշխարհում ամենահաջողված էներգետիկ նախաձեռնություններից մեկն է,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում Թուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Էրդողանի խոսքով՝ Անկարան պատրաստ է ակտիվ համագործակցության թյուրքալեզու երկրների հետ բոլոր ուղղություններով։ Բացի այդ, Թուրքիայի նախագահը հատկապես կարևոր ուղղություններ է անվանել առևտուրը, տրանսպորտը և էներգետիկան։

«Անկարան երկար ժամանակ է, ինչ նախաձեռնություններ է իրականացնում՝ ապահովելու Թուրքիայի եւ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծը աշխարհի ամենահաջող էներգետիկ նախաձեռնություններից է»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա խոսեց նաև Հարավային գազային միջանցքի կարևորության մասին։

Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և նշել, որ Անկարան աջակցում է Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում։