Ռեջեփ Թայիփ Էրդողան. Այսօրվա ֆյուրերը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Այսօրվա ֆյուրերը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է

Այսօրվա ֆյուրերը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ նրանք, ովքեր աջ ու ձախ բացիկներ են բաժանում մարդու իրավունքների ու ազատությունների մասին, 105 օր է չեն տեսնում դաժանաբար սպանված երեխաներին, նորածիններին ու կանանց։

«Այսօր մենք բոլորս ապշած ենք, նրանք, ովքեր անսահմանափակ և անվերապահ աջակցություն են ցուցաբերում Իսրայելի վարչակազմին՝ մեր տարածաշրջան ուղարկելով ավիակիրներ, նրանք, ովքեր աչք են փակում Իսրայելի կողմից իրականացված ջարդերի ու վայրագությունների վրա, վաղը չեն կարողանա փախչել «եթե միայն» բառերից: Համաշխարհային անվտանգության ապահովման համար պատասխանատու կազմակերպությունները ձախողվել են և կորցրել իրենց հեղինակությունը։ Նրանք կարող են տեսնել միայն Նեթանյահուին՝ այսօրվա ֆյուրերին և նրա թիմին, որոնց աչքերը լցված են արյունով և ատելությամբ և ցեղասպանական բարբարոսություն են գործում Պաղեստինի ժողովրդի նկատմամբ»,- ասել է Էրդողանը։