Ռեջեփ Թայիփ Էրդողան. Այս շաբաթ մենք կանենք ամեն ինչ՝ Պուտինի և Թրամփի հետ բանակցություններ վարելու և տեսնելու, թե արդյոք կարող ենք այս առաջնորդներին միասին բերել Ստամբուլ
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Այս շաբաթ մենք կանենք ամեն ինչ՝ Պուտինի և Թրամփի հետ բանակցություններ վարելու և տեսնելու, թե արդյոք կարող ենք այս առաջնորդներին միասին բերել Ստամբուլ

Այս շաբաթ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի բանակցություններ վարենք Պուտինի և Թրամփի հետ և տեսնենք, թե արդյոք կարող ենք այս առաջնորդներին միասին բերել Ստամբուլ,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ ինքը ԱՄՆ նախագահին ասել է, որ Անկարան նպատակ ունի Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին միասին բերել Թուրքիայում՝ խաղաղության բանակցությունների համար։

Անցյալ ամիս Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է մասնակցել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների միջև Թուրքիայում նախատեսված խաղաղության բանակցություններին, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի մասնակցել։