Ռեջեփ Թայիփ Էրդողան - Այն, ինչ կատարվում է Գազայում, ռազմական հանցագործություն է, հանցագործություն մարդկության դեմ
Այն, ինչ կատարվում է Գազայում, ռազմական հանցագործություն է, հանցագործություն մարդկության դեմ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ով նման հանցագործություն է կատարում, պետք է դատվի միջազգային իրավունքի համաձայն։ Էրդողանը նաև ասել է, որ ոչ մի արդարացում չի կարող ունենալ Իսրայելի հարձակումները, որոնց ընթացքում զոհվել է ավելի քան 16000 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
«Վերջին զարգացումները մեզ կրկին ցույց տվեցին 1967 թվականի սահմանների վրա հիմնված անկախ և ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծման կարևորությունը, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է: Թուրքիան պատրաստ է ցանկացած պատասխանատվություն ստանձնել դրա ձևավորման և ապահովման համար»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։