Ռեջեփ Թայիփ Էրդողան. Աշխարհը ուղիղ եթերում հետևում է մոլագար, վամպիր Նեթանյահուի բարբարոսությանը, քանի դեռ ուշ չէ, այն պետք է անհապաղ դադարեցվի
Աշխարհը ուղիղ եթերում հետևում է Բենիամին Նեթանյահու անունով հիվանդի, մոլագար, հոգեբույժ և արյուն ծծող վամպիրի բարբարոսությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ցեղասպանությունը, դաժանությունը, բարբարոսությունը մարդկության դաշինքի կողմից պետք է շտապ դադարեցնել, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ Բենիամին Նեթանյահուն և նրա մարդասպան ցանցը լիովին դուրս չեն եկել վերահսկողությունից։
Էրդողանի խոսքով՝ աշխարհը խաղաղություն չի գտնի, քանի դեռ ցեղասպանության մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։
«Աշխարհը չի մոռանա մահացած երեխաներին, երեխաներին ու անմեղ քաղաքացիներին։ Այս բարբարոսությունը, որն ուղղված է հիվանդանոցներին, համալսարաններին, մզկիթներին, եկեղեցիներին և փախստականների ճամբարներին, չի մոռացվի: Այս վայրագությունը, որը միտումնավոր սպանեց լրագրողներին ու գիտնականներին, չի մոռացվի։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելի վարչակազմը և սիոնիստական լոբբին բացահայտ սպառնալիքներով փորձում են ճնշում գործադրել Արդարադատության դատարանի և դատավորների վրա։ Նրանց չպետք է թույլ տալ դա անել։ Պետք է թույլ չտալ, որ Իսրայելը ոչնչացնի արդարության վերջին կտորը»,- ասել է Թուրքիայի նախագահը։