Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արևմուտքում կան երկրներ և խմբեր, որոնք ճանապարհ են հարթում երրորդ համաշխարհային պատերազմի համար, զենքի վաճառողներին շուկա է պետք, նրանց համար զենքի շուկան Արևմուտքն է
«Ցավոք, Արևմուտքում կան երկրներ և խմբեր, որոնք ճանապարհ են հարթում Երրորդ համաշխարհային պատերազմի համար: Զենքի վաճառողներին շուկա է պետք, զենք վաճառողների շուկան Արևմուտքն է»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան ցանկանում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը վերջնականապես ավարտվի։
«Մեր թեզերը, որոնք մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք՝ «Աշխարհը հինգից մեծ է» և «Ավելի արդար աշխարհ հնարավոր է», կոնկրետ լուծումներ են, որոնք մենք առաջ ենք քաշում այս բացասական մթնոլորտը ցրելու և մեծ պատերազմի վտանգը վերացնելու համար։ Այն, ինչ մենք պետք է անենք, վերանայել գլոբալ համակարգը, ապահովել, որ բոլորը հետևեն միջազգային իրավունքին առանց խտրականության, վերացնել ահաբեկչությունը կոլեկտիվ իմաստով և կիրառել արդարության վրա հիմնված գլոբալ փոխանակման համակարգ»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։