Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արդար աշխարհ հնարավոր է, բայց ոչ Ամերիկայի հետ, քանի որ Ամերիկան Իսրայելի կողմն է
Արդար աշխարհ հնարավոր է, բայց ոչ Ամերիկայի հետ, քանի որ Ամերիկան Իսրայելի կողմն է,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ մարդկությունն այսուհետ չի կարող Ամերիկայի մասին ասել, որ այն երկիր է, որը պաշտպանում է ՄԱԿ-ի Համընդհանուր հռչակագիրը։
«Մենք ոչ մի հույս ու ակնկալիք չունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։ Անվտանգության խորհուրդը, որի պարտականությունն է պահպանել գլոբալ խաղաղությունն ու կայունությունը, հոկտեմբերի 7-ին դարձավ Իսրայելի պաշտպանության խորհուրդ։ Մենք ևս մեկ անգամ տեսանք այն փաստը, որ աշխարհը 5-ից մեծ է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը էական է: Գազայի տանջանքների հետ մենք հավատում ենք, որ ՄԱԿ-ի այս անօգնական և անգործունակ կառույցը հարցականի տակ կդրվի ամբողջ աշխարհում։ Ես շատ բաց եմ ասում՝ Գազայից հետո ոչինչ չի կարող շարունակվել սովորականի պես։ Գազայի դահիճները պետք է պատասխան տան մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար միջազգային դատարաններում. Աստծո կամքն այդպիսին կլինի»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։