Ռեջեփ Թայիփ Էրդողան. Անվտանգության ուժերը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն յուրաքանչյուրի դեմ, ով հարձակվում է ոստիկանության վրա կամ ճնշում մեր ժողովրդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի անվտանգության ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հասարակական կարգը խախտողների դեմ։
Ելույթ ունենալով Ստամբուլում՝ Էրդողանը ընդդիմությանը մեղադրել է սադրանքի մեջ։
«Արդարություն փնտրելու պատրվակով նրանք փորձեցին շատ վտանգավոր սադրանք կազմակերպել, որը ոչ մի կապ չունի ժողովրդավարության, օրենքի կամ արդարադատության օրինական միջոցների հետ: Սակայն մեր ոստիկանության սառը և հաստատակամ մոտեցման, մեր ազգի ողջամիտ մոտեցման և իրենց արժանապատվությունը պահպանող մեր երիտասարդների հանգիստ դիրքորոշման շնորհիվ, սադրանքի քաղաքականությունը չի հասել իր նպատակին»,- ասել է Էրդողանը։
Հարկ է նշել, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել են։ Քաղաքապետը մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։ Իմամօղլուն համարվում է նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը։ Մինչ կալանավորումը նա համարվում էր 2028 թվականի նախագահական ընտրություններում որպես հիմնական ընդդիմադիր կուսակցության թեկնածու։