Ռեջեփ Թայիփ Էրդողան. ԱՄՆ-ն և Բրիտանիան ցանկանում են Կարմիր ծովը վերածել արյան ծովի՝ հութիների դեմ համատեղ հարձակումներով
Ռեջեփ Թայիփ Էրդողան. ԱՄՆ-ն և Բրիտանիան ցանկանում են Կարմիր ծովը վերածել արյան ծովի՝ հութիների դեմ համատեղ հարձակումներով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ցանկանում են Կարմիր ծովը վերածել արյան ծովի՝ «հութիների» դեմ համատեղ հարձակումներով։

Թուրքիայի նախագահի խոսքով, ԱՄՆ-ն ու Բրիտանիան անհամաչափ ուժ են կիրառում, ինչպես Իսրայելն է անում Պաղեստինում։

«Եմենը հութիների հետ միասին և օգտագործելով իր ողջ ուժը, ասում է, որ անհրաժեշտ պատասխան կտա Ամերիկային և Անգլիային տարածաշրջանում։ Ասում են՝ այստեղ ամենափոքր անգործության տեղ չկա։ Այս պահին մենք տարբեր լուրեր ենք ստանում շատ տարբեր ալիքներից։ Տարբեր ալիքներից լսում ենք, որ «հութները» շատ հաջող պաշտպանություն են իրականացնում և հաջողությամբ պատասխանում են Ամերիկային ու Անգլիային»,- ասել է Թուրքիայի նախագահը։