Ռեգիոնալ զարգացման նախարարը Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետների քաղաքապետերին և սաքրեբուլոների նախագահներին ներկայացրել է նոր պետական հավատարմատար (նահանգապետ) Սոսո Ալիբեգաշվիլիին
Ռեգիոնալ զարգացման նախարար Մամուկա Մդինարաձեն Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետների քաղաքապետերին և սաքրեբուլոների նախագահներին ներկայացրել է մարզի նոր պետական հավատարմատար Սոսո Ալիբեգաշվիլիին։
Մամուկա Մդինարաձեն Սոսո Ալիբեգաշվիլիին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում։
Հանդիպմանը խոսվել է Սամցխե-Ջավախեթիի զարգացման համար կարևոր հարցերի, մունիցիպալիտետների հետ արդյունավետ համագործակցության և ապագա ծրագրերի մասին։