Վրաց ռեգբիստ Բեքա Բուրդիաշվիլին Ֆրանսիայում մահացել է ավտովթարի հետևանքով,- այս մասին գրում է rugbyrama.fr կայքը:
Բեքա Բուրդիաշվիլին ֆրանսիական «Գրոլե» ակումբի անդամն էր և վթարի է ենթարկվել «Լավորի» հետ հանդիպմանը մեկնելու ժամանակ: Դժբախտ պատահարի պատճառով հանդիպումը չեղարկվել է:
Վրաստանի առաջին ալիքը ցավակցում է Բեքա Բուրդիաշվիլիի ընտանիքին: