Ռեգբիի Եվրոպայի Սուպերգավաթի եզրափակչում «Սև առյուծը» կհանդիպի «Թել Ավիվ Հիթին» #1TVSPORT
Ռեգբիի Եվրոպայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում «Սև առյուծը» 41:0 հաշվով հաղթեց իսպանական «Իբերիացիներին» և երրորդ անգամ անընդմեջ կխաղա մրցաշարի եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի «Թել Ավիվ Հիթ»-ը, որը երկրորդ կիսաեզրափակիչ դիմակայությունում 31:6 հաշվով հաղթել է ռումինական «Վոլվզին»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սև առյուծը» կմասնակցի «Չելենջ գավաթին», որտեղ իր դեբյուտային հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում «Գլոսթերի» դեմ, ռեգբիի Եվրոպայի սուպերգավաթի եզրափակիչի օրը հայտնի կդառնա ավելի ուշ։
Հիշեցնենք, որ ռեգբիի Եվրոպայի սուպերգավաթի այս տարվա խմբային փուլում «Սև առյուծը» 29:27 հաշվով հաղթել է «Թել Ավիվ Հիթին»։