«Ռեգբիի աշխարհի գավաթը» բացառապես Վրաստանի առաջին ալիքով
«Ռեգբիի աշխարհի գավաթը» բացառապես Վրաստանի առաջին ալիքով

2023 թվականի ռեգբիի աշխարհի գավաթը, որը կանցկացվի Ֆրանսիայում, բացառապես ուղիղ եթերում կառաջարկի Վրաստանի առաջին ալիքը։

«Ռեգբիի 2023 թվականի աշխարհի գավաթը բացառապես առաջին ալիքը կառաջարկի հեռուստադիտողներին ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ նոր BVOD (Հեռարձակող տեսանյութ ըստ պահանջի) հարթակում։ Առջևում սպորտային թեժ ամառ է մեր ալիքում։ Այժմ հեռարձակվում է կանանց աշխարհի գավաթի խաղարկությունը, որը կարեւոր իրադարձություն է կանանց սպորտի զարգացման համար։ Նաև հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը։ Օգոստոսի 25-ից մեր եթերում կսկսվի 2023 թվականի բասկետբոլի աշխարհի առաջնությունը, իսկ սեպտեմբերից՝ «Ռեգբիի աշխարհի գավաթը»։ Սեպտեմբերից մենք հանրությանը կառաջարկենք ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական հանդիպումները»,- ասել է առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։

Ռեգբիի աշխարհի գավաթը կանցկացվի տասներորդ անգամ՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 28-ը, Ֆրանսիայի ինը քաղաքներում։ Բացման և եզրափակիչ հանդիպումները կանցկացվի Փարիզում, «Ստադ դե Ֆրանս»-ում:

«Մենք ուրախ ենք և ողջունում ենք Վրաստանի առաջին ալիքը 2023 թվականի ռեգբիի աշխարհի գավաթի գործընկեր հեռարձակողների ընտանիքում: Մենք գիտենք, որ վրացիները հատկապես սիրում են ռեգբին։ Հանդիպումների հեռարձակումը երկրի առաջնակարգ անվճար հարթակում մեզ աննախադեպ հնարավորություն է տալիս ոգեշնչելու տղաների և աղջիկների նոր սերնդին ներգրավվելու ռեգբիի մեջ»,- ասել է համաշխարհային Ռեգբիի նախագահ Բիլ Բոմոնտը:

Ռեգբիի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում գրանցած արդյունքով մրցաշարում հանդես գալու իրավունք են ստացել վրացի ռեգբիստները։