Ռեգբի | Վրաստանը հաղթեց Շվեյցարիային բոնուսային միավորով #1TVSPORT
Վրաստանի ռեգբիի հավաքականը Եվրոպայի ռեգբիի առաջնության առաջին փուլի հանդիպումը անց է կացրել Իվերդոնում Շվեյցարիայի հավաքականի դեմ և մրցակցին հաղթել 54:3 հաշվով։
Շվեյցարիա – Վրաստան 3:54
Շվեյցարիա
Տուգանային – Պորշեր
Վրաստան
Լելո – Մետրևելի, Տաբուցաձե, Ջավախիա, Ջալաղոնիա (2), Թափլաձե (2), Աբժանդաձե
անդրադարձ – Մատկավա (7)
Այս անդիպումը Վրաստանի հավաքականում 100-րդն էր՝ Վասիլ Լոբժանիձեի համար, ով դարձավ Վրաստանի հավաքականի ութերորդ «Ցենտուրիոնը» Դավիթ Կաճարավայից (122), Սանդրո Թոդուայից (122), Մերաբ Կվիրիկաշվիլիից (115), Մերաբ Շարիքաձեից (104), Շալվա Մամուկաշվիլիից (103), Գիորգի Չխաիձեից (100) և Լաշա Մալաղուրաձեից (100) հետո։
29 տարեկանում Լոբժանիձեն աշխարհի երկրորդ ամենաերիտասարդ «Ցենտուրիոնն» է. ամենաերիտասարդը, ով հասել է հարյուր խաղի նշաձողին, ավստրալիացի Մայքլ Հուփերն է (28 տարեկան և 349 օրական):
Առաջին խաղակեսում Վրաստանի հավաքականը կարողացավ դնել ընդամենը մեկ լելո. նորեկ Օթար Մետրևելին իրեն դրսևորեց, Մատկավան ճշգրիտ իրացրեց անդրադարձը: Շվեյցարացիները կրճատեցին տարբերությունը ճշգրիտ տուգանային հարվածով, և Վրաստանի հավաքականը հաղթեց խաղակեսը 7:3 հաշվով:
Վրաստանի հավաքականը ավելի լավ սկսեց խաղի երկրորդ խաղակեսը, առավելություն ստացավ, յոթ լելո դրեց մրցակցի տուգանայինում և, ի վերջո, հաղթեց բոնուսային միավորով:
Վրաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի փետրվարի 15-ին՝ Նիդեռլանդների դեմ: