Ռեգբիի Եվրոպայի առաջնության Վրաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպումը հետաձգվել է,- այդ մասին հայտարարել է «Ռեգբի Եվրոպան»։
«Ստեղծված իրավիճակի պատճառով «Ռեգբի Եվրոպան» որոշել է հետաձգել փետրվարի 27-ին կայանալիք Թբիլիսիում, Վրաստան-Ռուսաստան հանդիպումը»,- ասվում է «Ռեգբի Եվրոպայի» պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հանդիպումը պետք է կայանար կիրակի օրը՝ փետրվարի 27-ին, «Դինամո Արենայում», սակայն այն չի կայանա Ուկրաինայում ընթացող իրադարձությունների պատճառով։