Հարավամերիկյան շրջագայության ընթացքում «Սև առյուծը» չորրորդ հսկիչ հանդիպումն անցկացրեց «South America Rugby XV»-ի հետ (այս թիմն իրականում Հարավային Ամերիկայի հավաքականն է) և պարտվեց 24:28 հաշվով։
Վրացիներն այս խաղում չորս փորձ կատարեցին. Ակակի Տաբուցաձեն դուբլի հեղինակ դարձավ, Սանդրո Մամամթավրիշվիլին և Դեմե Թափլաձեն՝ մեկական անգամ, իսկ Լուկա Մատկավան չորսից միայն երկուսը կարողացավ իրացնել:
«Սև առյուծը» Հարավային Ամերիկայում իր վերջին խաղը կանցկացնի մայիսի 6-ին Մոնտեվիդեոյի «Պենյարոլի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 22:00-ին։