Ռեբեկա Հարմսը Վրաստանին շնորհավորել է անկախության օրվա կապակցությամբ
Եվրախորհրդարանի անդամ, Եվրոնեսթի համանախագահ Ռեբեկա Հարմսը Վրաստանին շնորհավորել է անկախության օրվա կապակցությամբ:
«Մայիսի 26-ին վրացները տոնում են անկախությունը: Այսօր 100 տարի է անցել այն օրից, երբ Վրաստանը առաջին անգամ հռչակել է անկախության: Վրացիներին մաղթում եմ հիանալի օր: Ցանկանում եմ իմանաք, որ շնորհակալ եմ ձեր եվրոպական հզոր հավատարմության համար»,- գրում է Ռեբեկա Հարմսը՝ սոցիալական ցանցում: