ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը աջակցել է ռազմական հաշվառում անցած անձանց համար սահմանները փակելու նախաձեռնությունը
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը աջակցել է ռազմական հաշվառում անցած անձանց համար սահմանները փակելու նախաձեռնությունը

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը աջակցել է ռազմական հաշվառում անցած անձանց համար սահմանները փակելու նախաձեռնությունը։ Ինչպես հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը, այս մասին նա գրել է «Telegram» ալիքում։

«Ցանկանում եմ նշել, որ «Ռուսաստանի Դաշնությունում զորահավաքային պատրաստության և զորահավաքի մասին» դաշնային օրենքի համաձայն, զինվորական հաշվառման մեջ գտնվող քաղաքացիներին արգելվում է լքել իրենց բնակության վայրը՝ առանց զինկոմիսարիատների թույլտվության։ Օրենքի նման նորմ կա և դրանով պետք է առաջնորդվեն բոլոր ենթակա անձինք»,- գրել է Վոլոդինը։

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ չի նախատեսվում մասնակի զորահավաքի ընթացքում սահմանափակումներ մտցնել ՌԴ քաղաքացիների տեղաշարժի համար։

Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում հայտարարվեց մասնակի մոբիլիզացիա, քաղաքացիները սկսեցին զանգվածաբար լքել երկիրը։