ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի անդամ. Մերձդնեստրի՝ Ռուսաստանի մաս դառնալու ցանկությանը պետք է լուրջ վերաբերվել, դա հեռավոր ապագայի հարց չէ

16:09, 22.07.2022

Մերձդնեստրի՝ Ռուսաստանի մաս դառնալու ցանկությանը պետք է լուրջ վերաբերվել: Խոսքը ոչ թե հեռավոր ապագայի մասին է, այլ «մոտ ապագայի ուղղության», ասել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Դմիտրի Բելիկը։

Ինչպես բացատրեց Բելիկը, այսօր Մերձդնեստրը Մոլդովայի անկլավն է, որը չի ցանկանում լինել Ռումինիայի հետ և միևնույն ժամանակ սիրով ընդունել է ռուսական խաղաղապահ զորախմբին։

Բացի այդ, ռուս պատգամավորը կարծում է, որ Մերձդնեստրի այսպես կոչված ԱԳՆ ղեկավարի խոսքերը պետք է դիտարկել ոչ թե որպես մոդայիկ միտում և ինչ-որ մեկին միանալու ցանկություն, այլ որպես բնակչության կամքի արտահայտություն։

Բելիկի խոսքով, մյուս կարևոր գործոնն այն է, որ Մոլդովան ՆԱՏՕ-ին անդամակցելու պոտենցիալ թեկնածու է։

Մինչ այդ, այսպես կոչված, չճանաչված Մերձդնեստրի արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատիևը խոսել է անջատողական շրջանի անկախության նպատակների մասին և նշել, որ 2006 թվականի հանրաքվեի արդյունքներով այդ տարածքը պետք է միանա Ռուսաստանին՝ անկախություն ձեռք բերելուց հետո։

Նմանատիպ