ՌԴ Պետդուման այսօր քննարկելու է «նացիստ հանցագործների» փոխանակումն արգելող օրինագիծը
ՌԴ Պետդուման այսօր քննարկելու է «նացիստ հանցագործների» փոխանակումն արգելող օրինագիծը

ՌԴ Պետդուման այսօր քննարկելու է «նացիստ հանցագործների» փոխանակումն արգելող օրինագիծը։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։ Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը երեկվա նիստում հանձնարարել է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովներին մշակել համապատասխան բանաձեւեր։

Դեռ հայտնի չէ, թե ինչ չափանիշներով են սահմանում «նացիստ հանցագործին»։ Ռուսաստանի Դումայի խոսնակն ասել է, որ նացիստ հանցագործները չպետք է փոխանակվեն և պետք է պատասխանատվության ենթարկվեն: