ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, վերջին երկու օրվա ընթացքում «Ազովստալի» տարածքը լքել է 959 մարտիկ, այդ թվում՝ 80 վիրավոր
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, վերջին երկու օրվա ընթացքում «Ազովստալի» տարածքը լքել է 959 մարտիկ, այդ թվում՝ 80 վիրավոր

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում Մարիուպոլի «Ազովստալ» պողպատի գործարանի տարածքը լքել է ընդհանուր առմամբ 959 մարտիկ, այդ թվում՝ 80 վիրավոր։

Համապատասխան տվյալներ է ներկայացրել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ 51 ուկրաինացի զինվորներ ստացիոնար բուժման կարիք են ունեցել և տեղափոխվել Ռուսաստանի կողմից վերահսկվող Նովոազովսկի հիվանդանոց։

Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը «BBC»-ին տված հարցազրույցում ասել է, որ «Ազովստալում» դեռ շատ մարդիկ կան, և բանակցություններ են տարվում նրանց դուրս բերելու ուղղությամբ։ Աննա Մալյարի խոսքով՝ մարտիկներին «Ազովստալ» գործարանից փրկելու գործողությունը կավարտվի, երբ Մարիուպոլի բոլոր պահակները կտեղափոխվեն Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք։