ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական ուժերը միաժամանակ 42 անօդաչու թռչող սարք են արձակել Ղրիմի ուղղությամբ
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական ուժերը միաժամանակ 42 անօդաչու թռչող սարք են արձակել Ղրիմի ուղղությամբ

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական ուժերը միաժամանակ 42 անօդաչու թռչող սարք են արձակել Ղրիմի ուղղությամբ։

Նախարարության տվյալներով՝ Ղրիմի վրայով ինը անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության միջոցով, 33-ը՝ ռադիոէլեկտրոնային միջոցներով և կործանվել են նախքան իրենց թիրախին հասնելը։

Ղրիմի թերակղզու մի քանի շրջանների բնակիչներ հայտնել են անցած գիշեր պայթյունների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Սոցցանցերում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Սեւաստոպոլի մարզում մի քանի անօդաչու թռչող սարք են խոցել։