ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Սերգեյ Շոյգուն եղել է Դոնեցկի հարավում գտնվող հրամանատարական կետերից մեկում
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Ուկրաինայում գտնվող ռուս զինվորականներին։
ՌԴ ՊՆ-ի «Տելեգրամով» տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Սերգեյ Շոյգուն այցելել է Դոնեցկի հարավում գտնվող Արեւելյան ռազմական մարզի հրամանատարական կետերից մեկը»։
Շրջանառվող տեսանյութում երեւում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը զինվորներին մեդալներ է հանձնում։
ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության համաձայն, Շոյգուն ռուս զինվորականներին ասել է, որ իրենք «արժանապատվորեն կռվում են» և իրենց առջևում «շատ գործ» է սպասվում։