ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչու սարքերով փորձ է արվել հարձակվել մի քանի օբյեկտների վրա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական անօդաչու սարքերով փորձ է արվել գրոհել Կրասնոդարի տարածքում գտնվող մի քանի օբյեկտների վրա։
Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ հակաօդային պաշտպանությունը երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացրել Սև ծովի վրա՝ Կրասնոդարի երկրամասի ափերի մոտ։
Մինչ այդ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սոչիում պայթյունների ձայն է լսվել։ Առկա տեղեկությունների համաձայն՝ պայթյունների ձայներ են լսվել քաղաքի կենտրոնում, ինչպես նաև Օլիմպիական այգու մոտակայքում։
Սոչիի վրա անօդաչու սարքերի հարձակման մասին տեղեկությունը հաստատում է քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։