ՌԴ Լիպեցկի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով անվտանգության ապահովման համար արտակարգ դրություն է հայտարարվել, չորս բնակավայրերի բնակչությունը տարհանվում է
ՌԴ Լիպեցկի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով անվտանգության ապահովման համար արտակարգ դրություն է հայտարարվել, չորս բնակավայրերի բնակչությունը տարհանվում է

Ռուսաստանի Լիպեցկի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով անվտանգության ապահովման համար արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով տեղական իշխանությունների վրա։

 

Միաժամանակ տարհանում են բնակչությանը Խուտորի, Ֆեդորովկի, Յակովլևկի և Տինկովկի բնակավայրերից։

 

«Պայթուցիկ առարկաների պայթյունի հետեւանքները վերացնելու նպատակով Լիպեցկի մունիցիպալ շրջանի տարածքում արտակարգ դրություն է մտցվել։ Բնակչության անվտանգությունն ապահովելու համար որոշվել է բնակչությանը տարհանել բնակավայրերից»,- ասել է ՌԴ Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովը։

 

Սակայն ավելի ուշ նահանգապետը որոշեց դադարեցնել հասարակական տրանսպորտը և տեղական ձեռնարկություններին խնդրեց աշխատակիցներին չներգրավել աշխատանքի, քանի դեռ կարմիր տագնապի մակարդակը չի հանվել: