ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք մարդ է զոհվել
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք մարդ է զոհվել

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք մարդ է զոհվել։

«Մահացածները, հավանաբար, մեքենայի ուղեւորներն են, ովքեր գտնվել են պայթած բեռնատարի մոտ։ ՌԴ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ջրից դուրս են բերվել երկու դի՝ կնոջ և տղամարդու, նրանց նույնականացումը շարունակվում է։

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ հետաքննությունը տեղեկություն ունի պայթած բեռնատարի և դրա տիրոջ մասին։

«Նա Կրասնոդարի երկրամասի բնակիչ է։ Նրա բնակավայրը խուզարկվում է։ Նրա շարժման երթուղին և այլ փաստաթղթեր ուսումնասիրվում են»,- ասված է ՌԴ քննչական մարմնի հաղորդագրությունում։