ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը երկօրյա այցով ժամանել է Չինաստան
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը երկօրյա այցով ժամանել է Չինաստան

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը երկօրյա այցով ժամանել է Չինաստան։ Ռոյթերս գործակալությունը տեղեկությունը հրապարակում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության հիման վրա։

Ըստ ԱԳՆ-ի՝ Նիկոլայ Պատրուշևը երկօրյա այցի շրջանակներում կմասնակցի Չինաստան-Ռուսաստան ռազմավարական անվտանգության 17-րդ խորհրդակցությանը և Չինաստան-Ռուսաստան անվտանգության ուժերի համագործակցության 7-րդ հանդիպմանը։

Ինչպես գրում է Ռոյթերսը Պատրուշևի այցը Չինաստան տեղի է ունեցել Ուզբեկստանում՝ «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովի շրջանակներում՝ Վլադիմիր Պուտինի և Սի Ձզինպինի հանդիպումից հետո։ Գործակալությունը նշում է, որ Չինաստանը ձեռնպահ է մնում Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան դատապարտելուց և միևնույն ժամանակ, այն չի անվանում Կրեմլի պես ներխուժում, որն Ուկրաինայում ագրեսիան անվանում է հատուկ ռազմական գործողություն։