ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չունի
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չունի:
Այս մասին հայտարարել է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
«Մենք բազմիցս հերքել ենք այն պնդումները, թե Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Սա միտումնավոր սուտ է»,- ասել է Զայցևը։
Նա ասել է, որ Ռուսաստանը խստորեն հավատարիմ է այն սկզբունքներին, որոնց համաձայն միջուկային պատերազմում հաղթող չի կարող լինել և այն չպետք է սանձազերծվի։
«Անցյալ տարի Ռուսաստանը կարողացավ համոզել ԱՄՆ-ին, իսկ հետո ամբողջ միջուկային հնգյակին վերահաստատել իրենց հավատարմությունը այս սկզբունքին»,- ասել է Զայցևը։