«Ռազոն» բեռնատար նավը՝ բեռնված ուկրաինական եգիպտացորենով, Բոսֆորի նեղուցով շարժվում է դեպի Միջերկրական ծով
«Ռազոն» բեռնատար նավը՝ բեռնված ուկրաինական եգիպտացորենով, Բոսֆորի նեղուցով շարժվում է դեպի Միջերկրական ծով։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավը Թուրքիա է հասել «Հացահատիկային միջանցքով», որտեղ նավը ստուգել են Ուկրաինայի, ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության մի խումբ ներկայացուցիչներ՝ համատեղ համակարգող կենտրոնից։
«Ռազոնն» առաջին նավն է, որը փետրվարի 24-ից հետո Օդեսայի նավահանգստից ուկրաինական սննդամթերք է արտահանել։ Նավը բեռնված է 26 հազար տոննա եգիպտացորենով։
Սիերա Լեոնեի դրոշի ներքո նավարկվող «Ռազոնը» շարժվում է դեպի Լիբանանի Տրիպոլի նավահանգիստ։ Մինչ օրս ուկրաինական հացահատիկով բեռնված ևս 16 նավ մնացել են Օդեսայի շրջանի նավահանգիստներում՝ սպասելով մեկնելուն։