«Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության անդամները ԿԸՀ-ի մոտ անցկացրել են բողոքի ցույց
«Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության անդամները ԿԸՀ-ի մոտ անցկացրել են բողոքի ցույց

«Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության անդամները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ անցկացրել են բողոքի ցույց:

Ցուցարարների հայտարարությամբ, նրանք չեն ընդունում հոկտեմբերի 31-ի ընտրությունների արդյունքները և պահանջում են անցկացնել ընտրություններ:

Բացի այդ, նրանք պահանջում են արտահերթ ընտրությունների անցկացում առանց ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի:

Կուսակցության ներկայացուցիչները ԿԸՀ-ի մոտ են տարել այն արձանագրությունների մեծացված ձևաչափով պատճենները, որոնք, նրանց խոսքով, անհավասարակաշռված են և փակցրել են ԿԸՀ-ի հարակից ցանկապատին:

«Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության ներկայացուցիչների հայտարարությամբ, իրենց ցույցերը կստանան ամենօրյա բնույթ և կանգ չեն առնի, մինչև ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան հրաժարական չտա: