Ռազմավարական անվտանգությունն ընտրվել է հենց ուկրաինացի և վրացի ժողովուրդների կողմից, որը մենք պետք է հարգենք, մենք հնարավորություն ունենք ավելացնելու օգնությունը Ռուսաստանի կողմից վտանգված երկրներին. Գաբրիելիուս Լանդսբերգիս
Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն իրականում պատրաստվում է Ուկրաինայի դեմ համապարփակ պատերազմի, և սա, հավանաբար, աննախադեպ իրադարձություն կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ուստի մենք պետք է շատ ճշգրիտ և պատրաստ լինենք դրան,- այս մասին Բրյուսելում, Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարել է, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Նրա խոսքով, հնարավորություն կա մեծացնել օգնությունը Ռուսաստանի կողմից վտանգված երկրներին։
«Այսօր ամենակարևոր թեման կլինի Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ռազմական ուժերի տեղակայման վերաբերյալ քննարկումը։ Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն իրականում պատրաստվում է Ուկրաինայի դեմ համապարփակ պատերազմի, և սա, հավանաբար, աննախադեպ իրադարձություն կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ուստի մենք պետք է շատ ճշգրիտ և պատրաստ լինենք դրան։ Սա աննախադեպ հարձակում է մի երկրի վրա, որն ընտրում է արևմտյան ուղղությունը, ուստի արձագանքը պետք է աննախադեպ լինի նաև արևմտյան երկրներից։ Մենք պետք է հստակ պատասխան լսենք մեր դաշնակիցներից՝ Միացյալ Նահանգներից:
Սա ռազմավարական լծակ է Ռուսաստանի համար, երբ ասում են՝ պատերազմ է լինելու, բայց Եվրոպան չպետք է ենթարկվի այս տեսակի շանտաժի։ Ռազմավարական ճարտարապետությունը կամ ռազմավարական անվտանգությունն ընտրել են հենց ուկրաինացի և վրացի ժողովուրդները։ Դա չի պարտադրվել Արևմուտքի, ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի կողմից, այլ այս երկու երկրների ժողովուրդների կողմից, և մենք պետք է հարգենք այդ ժողովուրդների ցանկությունը, թե ինչ են անում այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ զսպվածությունը պատերազմը դադարեցնելու գլխավոր միջոցն է։ Հիմա մենք խոսում ենք պատժամիջոցների մասին, և ինչպես նախագահ Բայդենն է ասել, պատժամիջոցները պետք է լինեն աննախադեպ մասշտաբի։ Կարծում եմ՝ ԵՄ-ն ունի դրա համար գործիքներ: Մենք այժմ հնարավորություն ունենք ավելացնելու օգնությունն այն երկրներին, որոնց սպառնում է Ռուսաստանը։ Այստեղ՝ Եվրամիության շենքում, ես կասեմ, որ միությունն ունի բազմաթիվ գործիքներ՝ տնտեսական, ֆինանսական, և հիմա ժամանակն է»,- ասել է Գաբրիելիուս Լանդսբերգիսը։