Ռազմական զորավարժությունների պատճառով փետրվարի 15-20-ին Թբիլիսիի օդային տարածքը օրվա որոշ ժամանակահատվածով կփակվի
Ռազմական զորավարժությունների պատճառով փետրվարի 15-20-ին Թբիլիսիի օդային տարածքը օրվա որոշ ժամանակահատվածով կփակվի

Պաշտպանության կողմից նախատեսված զորավարժությունների պատճառով, փետրվարի 15-20-ին Թբիլիսիի օդային տարածքը քաղաքացիական օդանավերի չվերթների համար օրվա որոշ ժամանակահատվածում փակվելու է: Տեղեկությունն այս մասին տարածում է քաղաքացիական ավիացիան:

1tv.ge-ն կապ է հաստատել Վրաստանի պաշտպանության նախարարության հետ, որտեղ հայտարարել են, որ անցկացվում է սովորական զորավարժություն և անվտանգության նպատակով, օրվա որոշ հատվածներում սահմանափակումներ են լինելու օդային տարածքում: