Ռազմական կցորդներն այցելել են Վազիանի 4-րդ մեխանիզացված բրիգադ
Ռազմական կցորդներն այցելել են Վազիանի 4-րդ մեխանիզացված բրիգադ

Տարեկան ծրագրի շրջանակներում Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները այցելում են պաշտպանության ուժերի ստորաբաժանումներ:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, այս տարի ռազմական կցորդներն անցկացրել են իրենց առաջին դաշտային հանդիպումը Արևելյան հրամանատարությունում: Գերատեսչության փոխանցմամբ, պաշտպանության նախարարությունը սերտորեն համագործակցում է ռազմական կցորդների հետ:

Նախարարության գնահատմամբ, նման այցերը հաստատում են համակարգի բացության և թափանցիկության բարձր մակարդակը: Կցորդները տեղեկացվում են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան պաշտպանության նախարարության վերափոխման գործընթացների և հետագա ծրագրերի մասին: