Ռազմական երդմնակալության արարողություն է տեղի ունենալու միաժամանակ Թբիլիսիում, Շինդիսիում, Վարձիայում, Կոջորիում, Բաթումիում և Գելաթիում
Առաջին ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, նորակոչիկների երդմնակալության տոնական արարողությունը անցկացվելու է միաժամանակ 6 վայրում. Թբիլիսի, Շինդիսի, Վարձիա, Կոջորի, Բաթումի և Գելաթի:
Երդմնակալության արարողությունը մեկնարկելու է Թբիլիսիում, Ազատության հրապարակում, 12:00-ին:
Մայիսի 26-ին ռազմական երդում է տալու 366 զինծառայող և 123 նորակոչիկ:
Երդմնակալության արարողությանը զորքի մի մասը հետազոտողների օգնությամբ ներկայացված է լինելու վերականգնված Վրաստանի առաջին ժողովրդավարական Հանրապետության շարքային զինվորի համազգեստով և այն ժամանակվա համապատասխան զենքով:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու Լիտվայից հրավիրված նվագախմբի ուղեկցությամբ:
Վրաստանի հիմնը կատարելու է օպերային երգչուհի Նինո Մաչաիձեն:
Արարողությանը ներկա են գնվելու նաև բռնազավթված գոտու մերձակայքում բնակվող երեխաները:
Միջոցառմանը խոսքով ելույթ են ունենալու. Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի նախագահի Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստոն, Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդ Սվյոնիսը, Լիտվային նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անդժեյ Դուդան և Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան:
Ռազմական տեխնիկա է ցուցադրվելու նաև Թելավիում, Ռուսթավիում, Մառնեուլիում, Մցխեթայում, Գորիում, Ախալցխայում, Քութաիսիում, Օզուրգեթիում, Փոթիում, Բաթումիում, Զուգդիդիում, Սենակիում, Ամբրոլաուրիում և Սաչխերեում:
21:00-ին «Վարդերի հրապարակում» անցկացվելու է գալա համերգ՝ «Փառքից մինչև ազատություն»: Համերգին կարող է ներկա գտնվել ցանկացած մարդ: