Ռատի Իոնաթամիշվիլի. Վրաստանում կան մարդիկ, ովքեր գործիք լինելը դարձրել են իրենց կյանքի առաքելությունը, սակայն նման պատմությունը ձախողվում է և Վրաստանում և Եվրոպայում
«Եվրոպացի չինովնիկները ծառայում են Վրաստանի հանդեպ անարդարությանը, նրանց պատմությունը երկրում հիմնված էր արմատական ընդդիմության վրա, որը թքած ունի երկրի բնակչության շահերի վրա և պատրաստ է իր հոգին վաճառել եվրոպացի չինովնիկների նպատակներին ու խնդիրներին»,- հայտարարել է խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլին։
Ըստ վերջինիս Վրաստանում եղել են մարդիկ, ովքեր գործիք լինելը դարձրել են իրենց կյանքի առաքելությունը, սակայն նմանատիպ պատմությունը ձախողվում է և Վրաստանում և Եվրոպայում։
«Եվրոպացի չինովնիկները Վրաստանի նկատմամբ անարդարության ծառայության մեջ են: Նրանց երկակի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ ամենաճիշտ ու ճշգրիտ բացահայտվեց։ Նրանց նարատիվի հիմքը երկրում արմատական ընդդիմությունն էր, որը թքած ունի երկրի բնակչության շահերի վրա, բայց պատրաստ է իր հոգին վաճառել եվրոպացի չինովնիկների նպատակներին ու խնդիրներին։ Նրանք, ըստ էության, ոչ մի կապ չունեն ոչ Եվրոպայի, ոչ էլ եվրոպացի ժողովրդի շահերի հետ, նրանք ծառայում են «Խորքային պետության» նպատակներին. Այնտեղ, որտեղ թաքնված ազդեցությունները ուժեղ են, այնտեղ արդարություն չկա: «Ցավալի է, որ Վրաստանում կան մարդիկ, ովքեր գործիք լինելը դարձրել են իրենց կյանքի առաքելությունը, սակայն նմանատիպ պատմությունը ձախողվում է Վրաստանում և Եվրոպայում», – ասաց Ռատի Իոնաթամիշվիլին: