Ռատի Իոնաթամիշվիլի. Հեռուստաընկերության ներխուժման մասին խոսելը հասարակությանը մոլորության մեջ գցելու մասին է, ոչ ոք չի պատրաստվում նման գործողության դիմել
Կարծում եմ, որ ոչ միայն հետաքննության, այլև հասարակության յուրաքանչյուր անդամի շահերից է բխում, պարզվի, թե ում ինչ պայմաններում է հաջողվել 2011 թվականին պահել ապօրինի ձայնագրությունները, անուհետև դրա տարածումը, – ասաց խորհրդարանական մեծամասնության անդամ Ռատի Իոնաթամիշվիլին:
Ըստ նրա, անհրաժեշտ է հաստատել ձայնագրությունների իսկությունը:
«Հետաքննությունն ունի այս նպատակներն ու խնդիրները, հենց այդ պատճառով էր դիմել «TV Pirveli»-ին` այս նյութը ձեռք բերելու և հասարակության հարցերին հնարավորինս շուտ պատասխանելու համար», – ասաց Իոնաթամիշվիլին:
Ըստ նրա, հեռուստաընկերություն ներխուժման մասին խոսելը հասարակությանը մոլորության մեջ գցելու մասին է:
«Ոչ ոք չի պատրաստվում նման գործողություն իրականացնել, հետևաբար, այդպիսի քարոզչությունն անկապ ու անհարմար է», – ասաց Իոնաթամիշվիլին: