Ռատի Իոնաթամիշվիլի - հաստատում ենք, որ քաղխորհրդի նիստը տեղի է ունեցել հունվարի 24-ին, կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին, որից հետո էլ կհրապարակվեն մանրամասները
Ռատի Իոնաթամիշվիլի - հաստատում ենք, որ քաղխորհրդի նիստը տեղի է ունեցել հունվարի 24-ին, կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին, որից հետո էլ կհրապարակվեն մանրամասները

«Հաստատում ենք, որ քաղխորհրդի նիստը տեղի է ունեցել հունվարի 24-ին, կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին, որից հետո էլ կհրապարակվեն մանրամասները», -ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Ռատի Իոնաթամիշվիլին։

Իոնաթամիշվիլիի խոսքով՝ հանրային աջակցության առումով այսօր «Վրացական երազանքը» գտնվում է իր պատմական առավելագույնի վրա։

«Կարող եմ հաստատել, որ քաղխորհրդի նիստը տեղի է ունեցել հունվարի 24-ին, և կարող եմ հաստատել նաև, որ մեր կուսակցության համագումարը տեղի է ունենալու փետրվարի 1-ին։ Ինչ վերաբերում է անմիջական մանրամասներին, ապա լավ կլինի սպասել կուսակցության համագումարին, որը տեղի կունենա մի քանի օրից։ Ակնհայտ է, որ համագումարից հետո մանրամասները հայտնի կլինեն հանրությանը։ Ինչ վերաբերում է ընտրական տարվան, ապա փաստն այն է, որ հանրային աջակցության առումով «Վրացական երազանքն» այսօր գտնվում է իր պատմական առավելագույնի վրա։ Դա պայմանավորված է այն պատասխանատու վերաբերմունքով, որ մենք ունենք մեր քաղաքացիների նկատմամբ։ Ըստ այդմ, կարծում եմ, որ աջակցությունը զգալիորեն կմեծանա ընտրություններից առաջ»,- ասել է Ռատի Իոնաթամիշվիլին։

Տեղեկության համար՝ այսօր հաղորդվել է, որ վարչապետի պաշտոնում առաջադրվելու է Իրակլի Կոբախիձեն, իսկ կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի Իրակլի Ղարիբաշվիլին։