Ռատի Բրեգաձեն շնորհավորել է Արդարադատության տան աշխատակիցներին Նոր տարվա կապակցությամբ
Ռատի Բրեգաձեն շնորհավորել է Արդարադատության տան աշխատակիցներին Նոր տարվա կապակցությամբ

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն կուրատոր տեղեկալների հետ միասին շնորհավորել է Արդարադատության տան աշխատակիցների Նոր տարին։ Տեղեկությունը տարածում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունում նշում են, որ Արդարադատության տունը հունվարի 3-6-ը հանգստյան օրերին կաշխատի սովորական ռեժիմով։

Արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն, փոփոխության շրջանակում քաղաքացիների համար նախատեսված ծառայությունները հավասարեցվել են բոլոր տեղամասերում։ Մասնավորապես, ներդրվել են նախկին հասարակական կենտրոններում Արդարադատության տանը հասանելի բոլոր ծառայությունները և նորացվել ենթակառուցվածքները։

«Այն գյուղերի ու քաղաքների բնակիչներն ու այցելուները, որտեղ գործել են հասարակական կենտրոնները, արդեն իսկ հնարավորություն ունեն ստանալ գրեթե կրկնակի թվով պետական ​​ծառայություններ Արդարադատության տան սովորական բարձր չափանիշներով։

2023 թվականից Արդարադատության տան մասնաճյուղերի թիվը Վրաստանի ողջ տարածքում կկազմի 117, իսկ ծառայությունների թիվը՝ ավելի քան 470։

Հունվարի 3-6-ը օգտատերերին հասանելի կլինեն Արդարադատության տան բոլոր ծառայությունները»,- ասված է արդարադատության նախարարության տեղեկատվության մեջ։