Ռատի Բրեգաձեն նշում է, որ Վրաստանի օրենսդրությունը չի նախատեսում Ուկրաինայի Ժողովրդական պաշտպանի մուտքը քրեակատարողական հիմնարկ, և դրա պարտավորությունը չկա
Վրաստանի օրենսդրությունը չի նախատեսում Ուկրաինայի Ժողովրդական պաշտպանի մուտքը Վրաստանի քրեակատարողական հիմնարկ, դրա անհրաժեշտություն չկա, մենք դա անելու պարտավորություն չունենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
Դրանով նա պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչու Ուկրաինայի Ժողովրդական պաշտպան Լյուդմիլա Դենիսովային մինչ այժմ թույլ չեն տվել այցելել Միխեիլ Սաակաշվիլիին թիվ 18 հիմնարկում:
«Երբ բանտարկյալը գտնվում է բուժհաստատությունում, մենք պարտավոր ենք անել հնարավորը նրա առողջությունը մինչև վերջ պաշտպանելու համար, և ինչպես ասացի, Ժողովրդական պաշտպանին թույլ չեն տվել դա անել այս պատճառներով։ Բնականաբար, ԱԳ նախարարության միջոցով գրություն է ստացվել, պատասխանը անպայման կվերադարձնենք։
Նախորդ դեպքում, երբ Դենիսովան այստեղ էր և արել է միակողմանի հայտարարություն, երևի լավ կլիներ, այն ժամանակ հանդիպեինք, որպեսզի մեր դիրքորոշումը լսեր ու երկու կողմերի դիրքորոշումը հաշվի առնվեր։ Երբ Դենիսովան մտավ թիվ 12 հիմնարկ, նա իր ելույթի ընթացքում միայն միակողմանի գնահատական տվեց և մեզ ոչ մի հարց չտվեց, թե արդյոք ներկայացված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը», – ասել է Ռատի Բրեգաձեն: