Ռատի Բրեգաձեն նոր տարին դիմավորել է ուղեկցորդների և հատուկ միջոցառումների գլխավոր բաժնի բազայում
Արդարադատության նախարարը Ամանորը դիմավորել է Ուղեկցողների և հատուկ միջոցառումների գլխավոր վարչության բազայում։ Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 2024 թվականի գալուստը Ռատի Բրեգաձեն ավանդաբար նշել է այն աշխատակիցների հետ, ովքեր տոնը նշում են աշխատանքային միջավայրում՝ ընտանիքի անդամներից հեռու։
«2024 թվականի առաջին օրը նախարարը Հատուկ քրեակատարողական ծառայության պետերի հետ բացեց նորագույն մարզահամալիրը Ուղեկցողների և հատուկ միջոցառումների գլխավոր վարչության բազայում։ Համալիրը բաղկացած է ֆուտբոլի խաղադաշտից, բասկետբոլի խաղադաշտից և մարզման հրապարակից։
Նախարարը շնորհավորեց նաև թիվ 8 քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին Նոր տարվա գալիքի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։ Ռատի Բրեգաձեն նշել է, որ 2023 թվականը հետաքրքիր մարտահրավերների ու դրական արդյունքների հետ առնչվելու տարի էր, իսկ 2024 թվականը երկրի և դրա համար աշխատող յուրաքանչյուր մարդու համար կլինի ենթակառուցվածքային վերազինման և էլ ավելի մեծ հաջողությունների տարի։ Նախարարը համոզմունք հայտնեց, որ նոր տարվանից նոր եռանդով և մոտիվացիայի ավելացումով հնարավոր կլինի անել ավելին»,- նշվում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունում։