Ռատի Բրեգաձեն միգրացիոն հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Յոահիմ Շտամպի հետ քննարկել է համագործակցության նախաձեռնությունները
Ռատի Բրեգաձեն միգրացիոն հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Յոահիմ Շտամպի հետ քննարկել է համագործակցության նախաձեռնությունները

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպել է Գերմանիայի կառավարության միգրացիոն հարցերով հատուկ ներկայացուցիչ Յոահիմ Շտամպի հետ։

Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը Ռատի Բրեգաձեն և Յոահիմ Շտամպը քննարկել են օրինական միգրացիայի խթանման ապագա նախաձեռնությունները, որոնք մի կողմից ուղղված են Վրաստանից Գերմանիա օրինական միգրանտների իրավունքների պաշտպանությանը, իսկ մյուս կողմից՝ անօրինական միգրանտների թվի նվազեցմանը։

«Ռատի Բրեգաձեն նշել է, որ եվրաինտեգրման գործընթացում Վրաստանի քաղաքականությունը միգրացիոն ոլորտում էապես զարգացել է, և այս հարցում հատուկ դեր է խաղացել սերտ համագործակցությունը ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ։ Նախարարը հույս է հայտնել, որ այս ուղղությամբ Գերմանիայի և Վրաստանի հետագա համագործակցությունը նույնքան հաջող կլինի։

Ռատի Բրեգաձեի և Յոահիմ Շտամպի հանդիպումը Վրաստանի և Գերմանիայի միջև առկա սերտ ոլորտային համագործակցության շարունակությունն է, այս անգամ միգրացիայի կառավարման ուղղությամբ»,- ասվում է Արդարադատության նախարարության տեղեկատվության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ հանդիպմանը մասնակցել են արդարադատության նախարարի առաջին տեղակալ Թամար Տղեշելաշվիլին, պատգամավոր Բեքա Ձամաշվիլին եւ Գերմանիայում Վրաստանի դեսպան Լեւան Իզորիան։