Ռատի Բրեգաձեն հանդիպել է Նյու Յորքի պրոբացիայի գրասենյակի ղեկավար Ջուանիտա Հոլմսի հետ
Ռատի Բրեգաձեն հանդիպել է Նյու Յորքի պրոբացիայի գրասենյակի ղեկավար Ջուանիտա Հոլմսի հետ

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպել է Նյու Յորքի պրոբացիայի գրասենյակի ղեկավար Ջուանիտա Հոլմսի հետ։

Վրաստանի արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ Ռատի Բրեգաձեն հանդիպմանը խոսել է այն բարեփոխումների ու նորամուծությունների մասին, որոնք արդարադատության նախարարությունն իրականացնում է հանցավորության կանխարգելման և պրոբացիայի ոլորտում։

«Նորարարական «Probbox» սարքը փորձաշրջան անցնող անձանց էլեկտրոնային հսկողության ժամանակակից մեխանիզմ է, որը նմանը չունի Եվրոպայում։ Պրոբացիայի ենթարկվածների էլեկտրոնային հսկողությունն ու ծառայությունը, պրոբացիոն բյուրոների հետ միասին, հնարավոր են այլընտրանքային շենքերում»,- նշել է Ռատի Բրեգաձեն։

Նախարարը նաև ներկայացրել է վերականգնողական արդարադատության ոլորտում Արդարադատության նախարարության կողմից ամերիկյան կողմին ներկայացված վերականգնողական ծրագրերը։

Նշվել է, որ քրեակատարողական հիմնարկների և հանցագործությունների կանխարգելման համակարգերի ապագա զարգացման գործում լավագույն միջազգային փորձի փոխանակումը Արդարադատության նախարարության զարգացման 10-ամյա ծրագրի ռազմավարական առաջնահերթություններից է։

Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել կիսել ԱՄՆ փորձը պրոբացիայի ոլորտում և շնորհակալություն հայտնել հյուրընկալող կողմին արդյունավետ համագործակցության համար։