Ռատի Բրեգաձեն հանդիպել է Քելլի Դեգնանին
Ռատի Բրեգաձեն հանդիպել է Քելլի Դեգնանին

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպել է ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանին:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Ռատի Բրեգաձեն Քելլի Դեգնանին տեղեկացրել է նախարարության առաջնահերթությունների և այն աշխատանքների մասին, որոնք արդեն սկսվել են: Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի արդարադատության նախարարության և ԱՄՆ-ի սերտ և արդյունավետ համագործակցությունը արդեն 25 տարեկան է, և այն իր մեջ ներառում է արդարադատության, քրեական, պատժակատարողական ոլորտները:

«ԱՄՆ դեսպանը շեշտեց արդարադատության նախարարության հետ գործընկերության կարևորությունը և նշեց, որ համագործակցության ոլորտներն էլ ավելի կընդլայնվեն` համաձայն արդարադատության նախարարի առաջնահերթությունների», – ասացին արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից: