Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն իտալացի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցության հեռանկարները։ Այս մասին տեղեկություն է տարածում արդարադատության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Արդարադատության նախարարների հանդիպումը կայացել է Վենետիկում՝ Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված նախարարական հանդիպման շրջանակներում։
«Հանցագործությունը և քրեական արդարադատությունը. Եվրոպայում արդարադատության դերը» մինիստերիալին ներա են եղել – Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն, Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիան և Եվրոպական այլ պետությունների արդարադատության նախարարներ։ Միջոցառմանը նախատեսվում է Վրաստանի արդարադատության նախարարի ելույթը։
Ռատի Բրեգաձեն Մարտա Կարտաբիային ներկայացրել է Վրաստանի արդարադատության նախարարության զարգացման տասնամյա ռազմավարությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Եվրամիության հետ Վրաստանի օրենսդրության ներդաշնակեցման գործընթացին և այդ առումով Իտալիայի հետ համագործակցության, պրոբացիոն և քրեակատարողական համակարգերի բարեփոխմանը, հանրային ծառայությունների հասանելիությանը, այդ թվում՝ շարժական արդարադատության տների նորարարական նախագծին։
Կողմերը քննարկել են նաև համագործակցության հուշագրի կնքման հնարավորությունը։ Այս հարցի շուրջ աշխատանքները կշարունակվեն ինտենսիվ ռեժիմով։ Նախատեսվում է նաև երկու երկրներում ուսանողների փոխանակման ծրագրեր կազմակերպել։
Հանդիպման ավարտին Ռատի Բրեգաձեն Իտալիայի արդարադատության նախարարին հրավիրել է Վրաստան։
Իտալիա կատարած այցի ընթացքում Վրաստանի արդարադատության նախարարը ելույթով հանդես կգա մինիստերիալի երեք նիստերում։ Նախատեսվում են դեմ առ դեմ հանդիպումներ Հունգարիայի, Հայաստանի և Ադրբեջանի արդարադատության նախարարների հետ»,- ասվում է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։