Ռատի Բրեգաձեն հանդիպել է իր հայ գործընկերոջը
Հայ-վրացական 5-րդ իրավական ֆորումի շրջանակներում Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպել է իր հայ գործընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հետ։
Ըստ Արդարադատության նախարարության՝ Գրիգոր Մինասյանի հետ հանդիպմանը Ռատի Բրեգաձեն խոսել է երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության ձևաչափում իրավական անվտանգության ապահովման և երկկողմ ոլորտային համագործակցության խորացման կարևորության մասին։
«Հանդիպմանը նախարարը շեշտը դրել է երկու երկրների միջև իրավական կարգավորումների պարզեցման վրա, ինչն իր հերթին դրական է ազդում երկու երկրների տնտեսությունների զարգացման վրա։
«Բարի կամքի վրա հիմնված ինտենսիվ հարաբերությունների դեպքում մենք կկարողանանք օրինական կերպով ապահովել մեր պետությունների միջև առկա ռազմավարական հարաբերությունները, ավելի պարզեցնել մարդկանց միջև շփումները և խթանել տնտեսությունը», – ասաց Ռատի Բրեգաձեն:
Կողմերը խոսել են արդարադատության նախարարությունների փոխադարձ ձեռք բերված արդյունքների, իրականացվող բարեփոխումների և նախատեսվող նորամուծությունների մասին։ Բացի այդ, հետագա համագործակցությունն ամրապնդելու նպատակով նախարարները քննարկել են նոր նախաձեռնություններ, որոնք կուժեղացնեն ինստիտուտների գործունեությունը ազգային մակարդակում և կամրապնդեն հաղորդակցության և համագործակցության արդյունավետությունը տարածաշրջանում», – նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ ապրիլի 11-12-ը Երևանում կանցկացվի հայ-վրացական իրավական ֆորումը։