Ռատի Բրեգաձեն հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Ռատի Բրեգաձեն հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Վրաստանի արդարադատության նախարարը և Ադրբեջանի նախագահը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի արդարադատության նախարարությունների դերը երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության զարգացման գործընթացում։

Ադրբեջանի նախագահը հաստատել է երկու երկրների արդարադատության նախարարությունների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է ամրապնդել հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի արդարադատության նախարարությունների միջև։ Իլհամ Ալիեւը հանդես է եկել համատեղ նախագծեր իրականացնելու նախաձեռնությամբ եւ իր աջակցությունը հայտնել նախարարություններին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։