Ռատի Բրեգաձեն հանդիպել է Հայաստանի խորհրդարանի բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբենյանի հետ

15:09, 12.04.2024

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբենյանի հետ։

Ռատի Բրեգաձեն հանդիպմանը նշել է, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների միջև գործող բարեկամության խումբը նպաստում է երկու երկրների միջև ինտենսիվ հարաբերություններին, որոնց շրջանակներում ամեն տարի տեղի են ունենում թեմատիկ հանդիպումներ։

Նախարարի խոսքով, 5-րդ իրավական ֆորումն էլ ավելի ներկայացուցչական է երկու երկրներից և դրան մասնակցում են իրավունքի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ֆորումների ավանդույթը չի կորցնում իր արդիականությունը, և ավելին, ստեղծված հարթակը. երկկողմանի նպատակ ունի լավագույն փորձը կիսել իրավունքի ոլորտի մասնագետների միջև: Բացի այդ, Վրաստանի և Հայաստանի արդարադատության նախարարությունների միջև առկա է արագ, ճկուն և հաջող ոլորտային համագործակցություն։

Ընթացիկ շաբաթ Արդարադատության նախարարությունը Թբիլիսիում հյուրընկալեց նաև Հայաստանի միջգերատեսչական պատվիրակությանը և կիսվեց Եվրամիության հետ մերձեցման և վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության փորձով։

Հանդիպման ավարտին Ռատի Բրեգաձեն Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբենյանին հաջողություն է մաղթել Եվրամիության հետ քաղաքական երկխոսության խորացման գործում: Նախարարը պատրաստակամություն է հայտնել հայ գործընկերների հետ կիսել այն բոլոր փորձառություններն ու ձեռք բերված արդյունքները, որոնք Վրաստանը կրել է Եվրամիության հետ մերձեցման գործընթացում։

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության փոխնախարարները և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

Տեղեկությունը տարածում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Նմանատիպ